Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովը կհամախմբի ժամանակակից հայ գրողներին

Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովը կհամախմբի ժամանակակից 
հայ գրողներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովն օգնում է, որ Հայաստանում, Սփյուռքում ստեղծագործող հայ գրողները ճանաչեն միմյանց, ծանոթանան միմյանց գործերին, հետևեն գրական մամուլի գործունեությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում և Երևանում:

«Կմասնակցեն 17 երկրից 46 գրող: Նրանք ժամանել են Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Իսրայելից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից և այլ օտար երկրներից. Արցախի հայ գրողների միությունը նույնպես կմասնակցի: Համաժողովի թեման կլինի ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»,-նշեց Միլիտոնյանը և հավելեց, որ Համաժողովի ավարտից հետո հրատարակվելու են մասնակից ստեղծագործողների ու զեկուցողների գործերը:

Համաժողովի թեման կլինի «Ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»: Զեկույցներով հանդես կգան Պետրոս Դեմիրճյանը, Վարդան Դևրիկյանը, Սուրեն Աբրահամյանը, Սաթենիկ Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Քնարիկ Աբրահամյանը և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]