Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շարմազանովն արձագանքել է ՀՀԿ-ին «ջախջախելու» վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը

Շարմազանովն արձագանքել է ՀՀԿ-ին «ջախջախելու» վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե Եվրասիական տնտեսական միության կազմից Հայաստանը դուրս բերելու հարցի քննարկման ժամանակ 9 հոգանոց «Ելք» խմբակցությունը ջախջախել է 70 հոգանոց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությանը:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ տարբեր քաղաքական գործիչներ և կուսակցություններ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ և ընկալումներ: «Ինչ վերաբերվում է քաղաքական ջախջախումներին,սա ևս ընկալումների հարց է: Մի կուսակցության համար կարող է համապետական ընտրություններում 50 տոկոս հավաքելը կամ Երևանի ավագանու ընտրություններում 70 տոկոս հավաքելը լինի համեստ հաջողություն, մեկ այլ կուսակցության համար համապետական ընտրություններում 5 կամ 7 տոկոս հավաքելը լինի ջախջախիչ հաղթանակ: Հիմա սա ընկալումների հարց է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի տարբեր համայնքներում անցկացվելու են համայնքի ղեկավարի ընտրություններ՝ նշելով, որ եթե «Ելք»-ում այդքան վստահ են իրենց ուժերին, կարող են մասնակցել: «Բայց որքան ես եմ տեղյակ, դեռևս ձեր նշած դաշինքի ներկայացուցիչները որևէ համայնքում համայնքապետի թեկնածու չեն առաջադրել: Եթե մի քաղաքական ուժ ցանկանում է ջախջախիչ հաջողության հասնել, չի կարող դրան հասնել՝ չմասնակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]