Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիի տնակում ապրող 32-րդ ընտանիքը տուն ստացավ

Գյումրիի տնակում ապրող 32-րդ ընտանիքը տուն ստացավ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 21 տարի շարունակ  տնակում բնակվող գյումրեցի Հակոբյանների ընտանիքը տուն է ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Հակոբյանը, ամուսնալուծված է և աշխատում է մանկապարտեզում, որպես դաստիարակի օգնական:

Մեծ տղան՝ Արամը, սովորում է քոլեջի խոհարարական բաժնում, իսկ փոքր տղան՝ Արթուրը, զբաղվել է սպորտով, բռնցքամարտիկ է, ունի մեդալներ: Երկու տղաներն էլ հիվանդության պատճառով ազատվել են բանակից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշ թաղամասում։

Հակոբյանների ընտանիքը 32-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]