Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրք մտավորականները ցույց տվեցին, որ Թուրքիայում կան ազատ մտածող հերոսներ. Շարմազանով

Թուրք մտավորականները ցույց տվեցին, որ Թուրքիայում կան ազատ մտածող հերոսներ. 
Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցանկանում է միայն հարգանքի խոսքեր հղել Արցախ այցելած թուրք մտավորականների հասցեին: «Նրանք իրենց քայլով ցույց տվեցին, որ բռնատիրական Թուրքիայում կան ազատ մտածող հերոսներ: Էրդողանի վարչակազմի ֆեոդալական գործունեությունից նրանք գտան ազատ մտածողության ուժը և այցելեցին ազատ Արցախ: Ցանկանում եմ միայն իմ հարգանքի խոսքն ուղղել թուրք մտավորականների հասցեին, ովքեր դատապարտել են նաև Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ թուրք մտավորականների փաստը խոսում է այն մասին, որ Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ճանաչում են Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը և սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով տնօրինելու իրավունքը:

Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան էին այցելել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն, գրող, ակտիվիստ Սայիդ Չեթինօղլուն և Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն։ Այդ ընթացքում նրանք այցելել են նաև Արցախ, ինչն Ադրբեջանի հիստերիան էր առաջացարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]