Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Արսեն Փափազյանը

 Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Արսեն Փափազյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հարձակման հետևանքով վիրավորված հայազգի գործարար Արսեն Փափազյանը հիվանդանոցում մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով RBK-ն, մոսկովյան ժամանակով 15։30-ին անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում հարձակում է գործել Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ, «Անի» քրիստոնեա–մշակութային ՀԿ նախագահ Արսեն Փափազյանի վրա, վիրավորել նրան հրազենից՝ 2 անգամ կրակելով կրծքավանդակին ու վնասելով թոքը։

Որպես գերակա վարկած է դիտարկվում պատվերով սպանությունը:

Արսեն Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին, գումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]