Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի արտաքին պարտքի նվազեցումը պետք է լինի երկրում բնապահպանական վիճակի բարելավման  արդյունք. Արծվիկ Մինասյան

Հայաստանի արտաքին պարտքի նվազեցումը պետք է լինի երկրում բնապահպանական վիճակի բարելավման  արդյունք. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի «Շրջակա միջավայրի պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրի առաքելության անդամներին` ավագ տնտեսագետներ Գոհար Գյուլումյանին, Լեա Հաքիմին, բնապահպանական հարցերով մասնագետ Մայա Մուրիշիչին և խորհրդատու Ալեքս Լևինտաներին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Առաքելությունը Հայաստան է ժամանել հանրապետության արտաքին պարտքի դիմաց բնապահպանական միջոցառումներ իրականացնելու ծրագրի ճանապարհային քարտեզի մշակման նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Արծվիկ Մինասյանը շեշտել է ծրագրի կարևորությունը Հայաստանի համար, ինչի վկայությունն է դրա իրականացման ուղղությամբ արագ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ Նախագահի ուղղակի ցուցումը և արագացված կարգով ՀՀ վարչապետի հանձնարարականով` փոխվարչապետի գլխավորությամբ կառավարության անդամներից համապատասխան կառույցի ձևավորումը և նրա աշխատակարգի հաստատումը:

Վերահաստատելով հայկական կողմի վճռական  տրամադրվածությունը  ծրագրի արդյունավետ իրականացնելու գործընթացում` ՀՀ բնապահպանության նախարարն առաջնային է համարել պարտատեր պետությունների հետ արդյունավետ աշխատանքները, ինչի համար կարևորել է համարել ծրագրի հիմքում բնապահպանական բաղադրիչների առաջնայնության դիտարկումը: «Մենք առանձնացրել ենք ծրագրի երեք հիմնական ուղղություն, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ և ունեն բնապահպանական հստակ ուղղվածություն: Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից այդ երեք ուղղությունները չափազանց կարևորվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունն իր ողջ ներուժով պատրաստ է համագործակցել աշխատանքային խմբի հետ` տարածաշրջանում առաջինն այս ծրագիրը կյանքի կոչելու համար»,- նշել է Ա. Մինասյանը:

Առաքելության ղեկավար Գոհար Գյուլումյանը նշել է, որ պատասխանատու գերատեսչությունների հետ նման հանդիպումները թույլ կտան մշակել ծրագրի ինստիտուցիոնալ կառուցվածքի և  ճանապարհային քարտեզի օպտիմալ տարբերակ: Ավագ տնտեսագետը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկը որոշել է առաքելությունը համալրել մասնագիտացված ընկերության միջազգային փորձագետով, որը փորձառություն ունի պետությունների պարտքի վերակառուցման ու «պարտք` բնապահպանական ծրագրերի դիմաց» ծրագրերի իրականացման ոլորտում և նշել. «Բնապահպանական խնդիրները միջազգային հանրության մոտ այնպիսի հնչեղություն ունեն և զարգացած երկրների վերաբերմունքը բնապահպանական խնդիրների հանդեպ այնպիսին է, որ ճիշտ ժամանակն է, որ այդ մեխանիզմն օգտագործվի նաև Հայաստանի դեպքում: Փորձագետը կմշակի գործողությունների այն հաջորդականությունը կամ զուգահեռ քայլերը, որոնք կբերեն ծրագրի հաջողության»:

ՀՀ բնապահպանության  նախարարը շեշտել է, որ հայկական կողմը գնում է, ոչ թե պարտքի վերակառուցման, կամ նվազեցման, այլ`  երկրում բնապահպանական վիճակի բարելավման, ինչի արդյունք կդառնա արտաքին պարտքի նվազեցումըև առաջարկել, որ ծրագրի հիմքում դնել այնպիսի մոտեցումներ, /օրինակ անտառները, ջրային ռեսուրսները և տեխնոլոգիաները և այլն/, ինչը կշահագրգռի նաև գործընկեր պետություններին, որոնց հետ հետագայում պետք է վարվեն բանակցություններ

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումները հաճախ  կազմակերպել` ծրագրի ճանապարհային քարտեզը մինչը հոկտեմբեր ամսի երրորդ տասնօրյակ մշակելու նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]