Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններն անպայման կայանալու են. Բեքչյան

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններն անպայման կայանալու են. Բեքչյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքներով զբաղվող Նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել բոլոր այն 11 հոգևորականներին, ովքեր կարող են առաջադրել իրենց թեկնածությունը պատրիարքի ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը՝ հայտնելով, որ թեկնածուներից ոչ ոք դեռևս չի պատասխանել:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ եթե մինչև հոկտեմբերի 9-ը պետության կողմից պատասխան չստացվի ներկայացված դիմումին, ապա պատրիարքի ընտրություններ չեն լինի՝ Բեքչյանն ասել է. «Այս ընտրություններն անպայման լինելու են: Հանրապետության նախագահը մեզ խոսք է տվել: Ասացին, որ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո անձամբ է այդ հարցով զբաղվելու: Կասկած չունեմ, որ նախագահի բերանից դուրս եկած խոսքը միշտ է գործում: Այսօր չլինի, կլինի վաղը:

Բացի այդ, պետք է հաշվի առնել հետևյալը՝ Թուրքիայի Հանրապետությունը, որտեղ մենք ապրում ենք, մի հսկա պետություն է, այստեղ շատ քաղաքական հարցեր կան: Մենք այստեղ 60 հազար բնակչություն ունենք: Նորմալ է, երբ 60 հազարանոց համայնքի հարցերը մղվում են երկրորդ, երրորդ պլան: Ուշացած վիճակ չկա, գործընթացն առաջ է գնում նորմալ հունով: Արդյունքում պատրիարքի ընտրություններ անցկացնելու ենք»:

Բեքչյանը հավելել է նաև, որ եթե մինչև հոկտեմբերի 9-ը պաշտոնական պատասխան պետության կողմից չստանան, ապա նոր դիմում կներկայացնեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]