Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորի կողմից ցանկացած ոչ կոռեկտ պահվածք անընդունելի է. Շարմազանովն անդրադարձել է Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպին

Պատգամավորի կողմից ցանկացած ոչ կոռեկտ պահվածք անընդունելի է. Շարմազանովն անդրադարձել է Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև գրանցված միջադեպին:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ Արտաշես Գեղամյանի մասնակցությամբ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ անթույլատրելի և անընդունելի է համարում ցանկացած ոչ կոռեկտ պահվածք պատգամավորների կողմից՝ անկախ նրանից, թե նրանք որ խմբակցության անդամ են: «Ցանկացած ոչ կոռեկտ պահվածք պատգամավորի կողմից խորհրդարանում կամ դրանից դուրս, անընդունելի և անթույլատրելի են՝ անկախ նրանից, թե այդ պատգամավորները իշխանությունից են, թե ընդդիմությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ինքը զրուցել է և Արտաշես Գեղամյանի, և Նիկոլ Փաշինյանի հետ: «Որպես Ազգային ժողովի փոխնախագահ՝ ես շահագրգռված եմ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,- ընդգծեց Շարմազանովը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպում են ունեցել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]