Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բանակցային գործընթացն առանց Արցախի չի կարող առաջ շարժվել. քաղաքագետ

Բանակցային գործընթացն առանց Արցախի չի կարող առաջ շարժվել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային առաջիկա այցի նպատակը պետք է լինի Արցախի իշխանությունների հետ հանդիպումը, հատկապես, երբ կան ոչ թե  բանակցություններ, այլ դրանք վերսկսելու շուրջ ընթացող քննարկումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Առանց Արցախի մասնակցության այդ քննարկումները չեն կարող առաջ գնալ, ինչը նշանակում է, որ բանակցային գործընթացը եւս առանց Արցախի չի կարող առաջ շարժվել: Երբ ասում են, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, այդպես չէ: Արցախը քննարկումներին մասնակցում է ՀՀ-ԼՂՀ և Արցախ-ԵԱՀԿ Մինսկի խումբ ձևաչափերով: Չկա միայն Արցախ-Ադրբեջան կապը»,- ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով վաղը՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանում մեկնարկող ՀԱՊԿ զորավարժություններին, որոնց առաջին անգամ կմասնակցի նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց.

«Հայ-ռուսական հարաբերությունների ցանկացած սերտացում Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես իր հասարակությանն ուղղված դատավճիռ: Ադրբեջանում փորձում են չնկատել բաներ, որոնք կվախեցնեն ադրբեջանական հասարակությանը: Դրա համար ադրբեջանական քարոզչամեքենան քողարկում է այս փաստը»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]