Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ցանցում հայտնվել Է ամերիկյան հովազի հետ կայմանի մահացու գոտեմարտի տեսանյութը

Ցանցում հայտնվել Է ամերիկյան հովազի հետ կայմանի մահացու գոտեմարտի տեսանյութը
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել են Պանատալում՝ Բրազիլիայի տեկտոնական իջվածքում, ամերիկյան հովազի եւ կայմանի մահացու գոտեմարտի կադրերը: Տեսանյութը, որը նկարահանվել Է բրիտանացի լուսանկարիչ Քրիս Բրունսքիլի կողմից, զետեղել են Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում երեւում Է, որ կայմանը հարձակվել Է հովազի վրա եւ նրան քաշ տվել ջրի տակ: Մի ակնթարթ կենդանիները թաքնվում են ջրի տակ, բայց տեսանյութի ավարտին դուրս են գալիս ջրի երես: Հաղթում Է հովազը, որն սկսում Է կայմանին քաշել ափ՝ նրան պահելով իր ծնոտների մեջ:
Կայմաններն ալիգատորների ընտանիքի փոքր ներկայացուցիչներն են, որոնց երկարությունը հազվադեպ Է գերազանցում երկու մետրը: Հիմնականում այս սողունները տարածված են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]