Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը հայտարարում է Գեղամյանի կողմից բռունցքներով իր վրա հարձակվելու մասին. Գեղամյանը հերքում է

Փաշինյանը հայտարարում է Գեղամյանի կողմից բռունցքներով իր վրա հարձակվելու 
մասին. Գեղամյանը հերքում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ահազանգում է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա, սակայն Արտաշես Գեղամյանը պնդում է, որ նման միջադեպ չի եղել:  «ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը պնդեց, որ որևէ մեկի վրա բռունցքներով չի հարձակվել: «Եթե ես որևէ մեկի վրա բռունցքներով հարձակվեմ, նա կհայտնվի հիվանդանոցում, քանի որ ես 3.5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել: Նման բան չի եղել»,- ասաց Գեղամյանը:

«Արմենպրես»-ի հարցին՝ որևէ միջադեպ Նիկոլ Փաշինյանի հետ չի՞ եղել, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Բացարձակապես, եթե միջադեպ լիներ, դիմացինս կհայտնվեր հիվանդանոցում: Ես արդեն կես ժամ իմ աշխատասենյակում հանգիստ աշխատում եմ: Ես կռված մարդու տեսք ունե՞մ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նյարդային է, Գեղամյանն ասաց. «Նյարդային եմ, որովհետև միանգամից 10 հոգով լցվեցիք իմ աշխատասենյակ և սկսեցիք հարցեր տալ»:

Գեղամյանը նաև հավելեց, որ եթե տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, ապա միանգամից տեղում համարժեք պատասխան են տալիս, ոչ թե «Ֆեյսբուք»-ում գրառում են կատարում: «Նորից եմ կրկնում, եթե ես հարձակվեի ձեր նշած անձի վրա, նա կհայտնվեր հիվանդանոցում: Ես նրան ոչինչ չեմ ասել, իմ պատասխանը նրան ես Ազգային ժողովի դահլիճում տվել եմ»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ քաշքշոց էլ չի՞ եղել, Գեղամյանը պատասխանեց. «Ես հիմա նմա՞ն եմ քաշքշոցի մեջ եղած մարդու: Ես կրկնում եմ՝ իմ աշխատասենյակում արդեն կես ժամ է հանգիստ աշխատում եմ»:

Լրագրողները զրուցեցին նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալով Արտաշես Գեղամյանի հայտարարությանը, թե իր դիմացինը հիվանդանոցում կհայտնվեր, եթե ինքը բռունցքներով հարձակվեր որևէ մեկի վրա՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Միայն կարող եմ ասել, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանն է: Ուրիշ բան չունեմ ասելու»:

Այնուհետև պատգամավորը նշեց, որ իր ասելիքը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ու դրան ավելացնելու ոչինչ չունի: «Չեմ կարծում, որ սա այն միջադեպն է, որ այսքան լրագրողներով գաք և ինձ հարցեր տաք»,- նշեց Փաշինյանը:

Հարցին՝ Ազգային ժողովի միջանցքի տեսախցիկները ֆիքսե՞լ են պահը, երբ Գեղամյանը հարձակվել է իր վրա, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ պահին չի ֆիքսել՝ տեսախցիկներ տարածքում եղել են, թե ոչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]