Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Google-ը ներկայացրել Է սմարթֆոնի, նոութբուքի եւ այլ սարքերի նոր մոդելներ

Google-ը ներկայացրել Է սմարթֆոնի, նոութբուքի եւ այլ սարքերի նոր մոդելներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ամերիկյան կորպորացիան հոկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսին ներկայացրել Է իր կողմից մշակված Pixel 2 նոր սմարթֆոնը: Միջոցառման հեռարձակումը տրվել Է YouTube պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սարքը ներկայացվել Է երկու տարատեսակով՝ Pixel 2՝ հինգ դյույմ տրամագծով Էկրանով, եւ Pixel XL 2՝ 6-դյույմանոց դիսփլեյով: Երկու մոդելներն Էլ հանդերձված են 12,2-մեգապիքսելանոց խցիկով: Առկա Է նաեւ 8-մեգապիքսելանոց ֆրոնտալ խցիկ: Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն, սարքերի կորպուսը անջրաթափանց Է:
Ինչպես Pixel 2-ը, այնպես Էլ Pixel XL 2-ը ստացել են Snapdragon 835 պրոցեսոր եւ 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Կուտակիչը ներկայացված Է երկու տարբերակով՝ 64 գիգաբայթ եւ 128 գիգաբայթ: Ինչպես նշում են պրոֆիլային ԶԼՄ-ները, նոր սմարթֆոնը կդառնա iPhone-ի մրցակիցը:
Շնորհանդեսին Google-ի աշխատակիցները ցուցադրել են այլ նորույթներ: Դրանց թվում են՝ Chromebook-ի նորացված տարբերակը՝ Pixelbook անվանմամբ, ինչպես նաեւ Google Home Mini-ի անհաղորդալար դինամիկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]