Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անսովոր բնական երեւույթը ցնցել Է Ճապոնիայի բնակիչներին

Անսովոր բնական երեւույթը ցնցել Է Ճապոնիայի բնակիչներին
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիիգատայում նկարահանել են առեղծվածային բնական երեւույթ, որը զարմացրել Է ճապոնացիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի Ձյոեցու քաղաքի երկնքում հայտնվել Է անսովոր ամպ՝ օձի ձեւով: Ինչպես ցուցադրված Է տեսանյութում, երկնքում ձեւավորվել Է ձագարաձեւ ամպ: Այնուհետեւ այն, ոլորվելով, բարձրանում Է վեր եւ անհետանում տեսադաշտից: Այսօրինակ բնական երեւույթներն առաջանում են անձրեւաբար կամ կուտակ ամպերից եւ կարող են վերաճել տոռնադոյի, եթե հասնեն երկրի մակերեւույթին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]