Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թրամփն այցելեց Լաս Վեգաս հրաձգությունից հետո

Թրամփն այցելեց Լաս Վեգաս հրաձգությունից հետո
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել Է Լաս Վեգաս (Նեւադայի նահանգ)՝ ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ մարդկանց զանգվածային կուտակման վրա մեկ անձի հրաձգության ամենարյունալի դեպքի վայրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարը քաղաքային հիվանդանոցում շփվել Է վիրավորների հետ, պատշաճը մատուցել ոստիկանության աշխատակիցներին եւ փրկարար ծառայություններին, որոնք առաջինն են օգնության հասել գնդակոծվող մարդկանց: Հրաձգությունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել Է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան Է եղել: Հրաձգության հետեւանքով զոհվել Է 59, վիրավորվել՝ ավելի քան 520 մարդ:

Մինչդեռ ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրությունն ավելի շատ ուղղված Էր Վաշինգտոնում ծավալված քաղաքական սկանդալին, որտեղ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չպլանավորված մամուլի ասուլիս Էր հրավիրել, որպեսզի հակահարված տա անցած ամռանը իր չկայացած կամավոր պաշտոնաթողության վերաբերյալ հրապարակմանը: CNN հեռուստաընկերության գնահատմամբ՝ այդ իրադարձությանն ավելի մեծ ուշադրություն Է դարձվել, քան Նեւադայի նահանգ պետության ղեկավարի ուղեւորությանը:

Ավելի վաղ NBC News-ը հայտնել Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մոտ Էր այն բանին, որ պաշտոնաթող լիներ անցած ամռանը Սպիտակ տան եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտների ֆոնին: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն այն ժամանակ «համոզեց նրան պաշտոնում մնալ գոնե մինչեւ տարեվերջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]