Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է. Լևոն Մկրտչյան

Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցիչների տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի ուսուցիչներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի`  Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Իր  կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:

Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր համակարգը  լուրջ բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում ուսուցչին մեծ ու պատասխանատու դեր է վերապահված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր հեղինակությամբ  ու կատարած աշխատանքով արժանանա հասարակության բարձր գնահատանքին: Այդ ամենին հասնելու համար ուսուցչից պահանջվում է ուժերի և կարողությունների առավելագույն ներդրում: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի  պարտքն է և,  միաժամանակ, նրա գործունեության գնահատականը: Պետք է միշտ հիշել, որ մեր երկրի ու ժողովրդի ապագա հաջողությունների սկիզբը դրվում է այսօր, և դրանում ուսուցչի աշխատանքը  որոշիչ  է:

Այս տոնական օրն իմ շնորհավորանքն եմ հղում նաև Սփյուռքի և Արցախի բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ուսերին են կրում ազգապահպանման կարևոր առաքելությունը:

Շնորհավորելով մեր բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա կապակցությամբ` մաղթում եմ  առողջություն և  նորանոր հաջողություններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]