Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհ զբոսաշրջիկների համար Հայաստանը շատ գրավիչ է հատկապես կրոնական զբոսաշրջության տեսանկյունից 

Լեհ զբոսաշրջիկների համար Հայաստանը շատ գրավիչ է հատկապես կրոնական զբոսաշրջության տեսանկյունից 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Lեհերի համար Հայաստանը մեծ հետաքրքրություն ներկայացնող երկիր է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։ Երկու պետությունները շատ են կարևորում զբոսաշրջության ոլորտը, և լեհ զբոսաշրջիկների համար Հայաստանը շատ գրավիչ երկիր է։ 
«Լեհերը հաճախակի են սկսել այցելել մեր երկիր։ Նրանց հատկապես հետաքրքրում են այն տուրերը, որոնց ժամանակ հնարավոր է մեկ այցելությամբ երկու երկիր այցելել, օրինակ՝  Լեհաստանից դեպի Հայաստան և Վրաստան։ Գործում է ուղիղ ավիաչվերթ Վարշավա-Երևան ուղղությամբ, որն իր հերթին նույնպես շատ նպաստում է զբոսաշրջության զարգացմանը»,- շեշտեց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ 
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ արդեն մտածում են նոր ծրագրերի մասին։ Նա ասաց, որ հատկապես կրոնական զբոսաշրջության տեսանկյունից լեհերի համար Հայաստանը շատ գրավիչ է, որպես առաջին քրիստոնյա երկիր՝ հարուստ քրիստոնեական ժառանգությամբ։ Դեսպանի պնդմամբ՝ Հայաստան այցելող բոլոր լեհ զբոսաշրջիկները դրական տրամադրությամբ են վերադառնում, բլոգերներն էլ իրենց բլոգներում դրական շեշտադրումներով են խոսում ՀՀ-ի մասին։ 
«Մենք ունենք նաև շատ լավ քաղաքական համագործակցություն, շատ ակտիվ փոխգործակցում ենք գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում։ Մեր հայ ուսանողներն ամեն տարի հնարավորություն են ունենում օգտվել լեհական պետական կրթաթոշակից սովորելով Լեհաստանի լավագույն համալսարաններում»,- նշեց Ղազարյանը։ 
Մշակույթի, գիտության, տնտեսական և ռազմատեխնիկական բնագավառներում նույնպես ակտիվ փոխգործակցություն կա Հայաստանի և Լեհաստանի միջև։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]