Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը. Արա Բաբլոյան

ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: ՀՀ ազգային ժողովում Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ կարևորել ենք խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքի ակտիվացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին՝ շեշտելով, որ այն մարդկության դեմ հանցագործություն է և միջազգային ճանաչումը կնպաստի հետագայում նման ոճրագործությունների կանխմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաբլոյանը:

Նա հավելեց, որ անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ շեշտելով, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և միայն խաղաղ ճանապարհով:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր իրավական փաստաթղթին, տարբեր միջազգային կառույցների և կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am