Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը և Լյուքսեմբուրգը խորացնում են համագործակցությունը օդային հաղորդակցության ուղղությամբ

Հայաստանը և Լյուքսեմբուրգը խորացնում են համագործակցությունը օդային հաղորդակցության ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Լյուքսեմբուրգը խորացնում են համագործակցությունը օդային հաղորդակցության ոլորտում: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ Համաձայնագիրը կնքվել է 2015թ. դեկտեմբերի 8-ին: «Համաձայնագիրն ուղղված Է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար մրցակցային դաշտի ապահովմանը: Համաձայնագիրը բաղկացած է 25 հոդվածներից և հավելվածից:  Հոդվածներով սահմանվում և կարգավորվում են միջազգային օդային փոխադրումների համար նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտավորությունները, թռիչքային և օդային անվտանգության պահանջների ապահովման դրույթները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ավետիսյանը:

Հավելվածով սահմանվում է երկու կողմերի ավիաընկերությունների թռիչքներ իրականացնելու քանակը, թույլատրվում է շահագործել երթուղիները օդի 5-րդ ազատության իրավունքով ուղևորափոխադրումների համար և օդի 7-րդ ազատության իրավունքով՝ բեռնափոխադրումների համար:

Համաձայնագրի վավերացման արդյունքում երկու պետությունների միջև օդային հաղորդակցությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, ինչը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Հարակից զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ նման համաձայնագրերը միանշանակ բխում են ՀՀ քաղաքացու շահերից, մեծացնում են Հայաստանի հնարավորությունները աշխարհի հետ շփվելու առումով: «Լյուքսեմբուրգի Դքսության ավիաուղիները Եվրոպայի ամենախոշոր բեռնափոխադրողներն են: Հաշվի առնելով, որ այս տարվա աշնան սկզբին ավիատոմսերի գների հետ լուրջ խնդիրներ առաջացան, նման օրենքները միանշանակ ողջունելի են և բավականին բարդ է լինելու նման օրենքներին դեմ քվեարկելը»,- ընդգծեց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]