Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կատալոնիայի անկախության կողմնակիցները փակել են Բարսելոնա տանող հիմնական ճանապարհները

Կատալոնիայի անկախության կողմնակիցները փակել են Բարսելոնա տանող հիմնական 
ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնացիները 17 հատվածներից փակել են Բարսելոնա տանող ավտոճանապարհները՝ բողոքի ցույց և գործադուլ անցկացնելով ընդդեմ կիրակնօրյա անկախության հանրաքվեի ժամանակ ոստիկանների դրսևորած բռնությունների: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Bloomberg գործակալությունը, տեղի ժամանակով 16:25-ից Մադրիդից ու Սարագոսայից դեպի Կատալոնիայի մայրաքաղաք տանող ճանապարհի տրաֆիկը հասել է զրոյի:

Իսպանիայի տրանսպորտի ազգային գործակալությունը հայտարարել է, որ ճանապարհը փակելու յուրաքանչյուր պոտենցիալ հնարավորության պետք է արձագանքի Կատալոնիայի ոստիկանությունը: Միաժամանակ, վերջինիս ներկայացուցիչը հայտարարել է, որ մայրուղիները ցուցարարներից ազատելու հրաման չեն ստացել:

Կատալոնիայում գրեթե չի գործում հանրային տրանսպորտը՝ պայմանավորված զանգվածային գործադուլով: Աշխատանքը դադարեցրել են Բարսելոնայի նավահանգիստը, դպրոցները, համալսարանները և բուժհաստատությունները: Ցույցերին միացել են նաև կատալոնացի ուսանողները: 25 տոկոսով կրճատվել է նաև Բարսելոնայի մետրոյի աշխատանքը:

Փակ են նաև զբոսաշրջային կենտրոնները, այդ թվում և քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը հանդիսացող Սուրբ ընտանիքի տաճարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]