Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրյուսելը եւ Լոնդոնը պատրաստ չեն Brexit-ից հետո ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններին. Յունկեր

Բրյուսելը եւ Լոնդոնը պատրաստ չեն Brexit-ից հետո ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններին. Յունկեր
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան «դեռեւս պատրաստ չեն բանակցություններ սկսելու ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո ապագա հարաբերությունների շուրջ»: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Նրա ելույթը հեռարձակում Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ հարկավոր Է նախ համաձայնության հասնել ապահարզանի պայմանների շուրջ, իսկ այնուհետեւ դիտարկել ապագա հարաբերությունները: Մենք դեռեւս անհրաժեշտ զգալի առաջընթացի չենք հասել»,-ասել Է նա:
Յունկերի խոսքով՝ մասնավորապես, Բրյուսելը եւ Լոնդոնը պետք Է համաձայնության գան ԵՄ-ի Դատարանի դերի. Մեծ Բրիտանիայի ֆինանսական պարտավորությունների եւ Իռլանդիայի հարցի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]