Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

 Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ 
Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ: 

Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: 

Մենք աղոթում ենք ԱՄՆ ժողովրդի հետ միասին զոհվածների հոգիների խաղաղության և տուժածների լիարժեք ապաքինման համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]