Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններն ավելի են բարելավվել. Յոհաննես Հան

Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններն ավելի են բարելավվել. Յոհաննես 
Հան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Հայաստանին օգնելու է բարելավել կարգավորման դաշտն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, ծառայությունները, ձեռնարկությունների ստեղծումը ու գործունեությունը, պետական գնումները եւ այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց  Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Եվրամիությունը լուրջ աջակցություն է ցուցաբերելու տնտեսավարող սուբյեկտներին, բիզնեսներին»,- նշեց Յոհաննես Հանը՝ ընդգծելով, որ առաջիկայում ակնկալվող արդյունքներից մեկը լինելու է տեղական արժույթով վարկերի տրամադրման հնարավորության նախաձեռնությունը, որն ըստ նրա՝ հատկապես կարեւոր է փոքր եւ միջին բիզնեսների  համար, որոնք չունեն արտարժույթով աշխատելու փորձ:  

Անդրադառնալով առաջիկայում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին՝ նա նշեց, որ այն ցույց է տալիս, որ Եվրամիության բոլոր անդամ պետություններն են հանձնառություն ստանձնել Արեւելյան հարեւանության հետագա զարգացմանը, ինչի մասին փաստում է գագաթնաժողովի անցկացումը հենց Բրյուսելում:

«Ես կարող եմ հաստատել, որ Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններն ավելի են բարելավվել: Կարծում եմ՝ այս տարի անցկացված ընտրությունները դրա վկայությունն են:  Իհարկե, ինչպես միշտ լրացուցիչ առաջընթացի հնարավորություն կա, ինչին եւ պետք է հասնել:  Բոլորիս շահերից  է բխում, որ լինի կայուն եւ բարեկեցիկ հարեւանություն, քանի որ դա կբերի խաղաղություն եւ բարեկեցություն: Դրանով նաեւ հետաքրքրված են քաղաքացիները եւ արժանի են դրան»,-եզրափակեց Յոհաննես Հանը:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]