Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրու Արհեստների փառատոնին մասմակցել են վարպետներ ՀՀ 4 քաղաքներից

Գյումրու Արհեստների փառատոնին մասմակցել են վարպետներ ՀՀ 4 քաղաքներից

ԳՅՈՒՄՐԻ, 1  ՀՈԿՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ  Նախագահ Սերժ  Սարգսյանը Գյումրի այցի շրջանակներում ծանոթացել է Քըրք Քըրքորյանի ճեմափողոցում  գտնվող  Գյումրու  երիտասարդական պալատի գործունեությանը։  Պալատի 1960-ականների կառուցված շենքը 2015 թվականին  վերանորոգվել է համայնքային բյուջեի հաշվին: Երիտասարդական կենտրոնում իրականացվում են երիիտասարդական տարաբնույթ  նախաձեռնություններ:

Հոկտեմեբերի 1-ին նշվող «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակում քաղաքի  նույն ճեմափողոցում տեղի ունեցավ ավանդական դարձած Արհեստների փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փառատոնին մասնակցեցին Գյումրի, Վանաձոր,  Իջևան  և Արթիկ քաղաքները:  Ներկայացված 45  սեղանների վրա  ցուցադրվում  էին   մասնակից  քաղաքների  արհեստավորների աշխատանքերը՝  կավագործություն, մետաղագործություն, դարբնի աշխատանքներ, փայտամշակում  և այլն: Ճեմափողոցում գյումրեցիներին ու հյուրերին ուրախացրին Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու  մասնաճյուղի սաներ և  Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի  դերասանները:

 

Արմենուհի Մխոյան  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]