1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջոն Մալկովիչը տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին

Ջոն Մալկովիչը տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչն անհամբերությամբ է սպասում երևանյան իր բեմելին։ Այդ մասին նշվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ու երևանյան համերգի հանդիսատեսին ուղղված նրա տեսաուղերձում։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից:

«Բարև Սերգեյ, Ջոն Մալկովիչն է: Ես հիմա անձրևոտ Սան Սեբաստիան քաղաքում եմ, լավագույն երկրներից մեկում՝ Իսպանիայում: Շուտով ձեզ կտեսնեմ, անհամբեր սպասում եմ: Մենք Երևան ենք գալու հոկտեմբերի 9-ին, իսկ շոուն հոկտեմբերի 11-ին է: Իսկապես անհամբեր սպասում եմ: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք: Ցտեսություն»,- ասվում է Մալկովիչի տեսաուղերձում:

Ջոն Մալկովիչի մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Մալկովիչը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Ամերիկացի դերասանը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]