Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալացի նախարարը կարծում է, որ Կատալոնիայի հանրաքվեն հակասում է իսպանական ինքնավարության կարգավիճակին

Իտալացի նախարարը կարծում է, որ Կատալոնիայի հանրաքվեն հակասում է իսպանական ինքնավարության կարգավիճակին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ինքնավարությունների և տարածաշրջանային հարցերով փոխնախարար Ջանկլաուդիո Բրեսան կարծիք է հայտնել, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հակասում է ոչ միայն Իսպանիայի սահմանադրությանն, այլև հենց իսպանական ինքնավարության կարգավիճակին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Ես շատ անհանգստացած եմ նրանով, ինչ տեղի է ունենում Իսպանիայում, քանի որ Կատալոնիայի հանրաքվեն հակասում է ոչ միայն Իսպանիայի սահմանադրությանն, այլև հենց Կատալոնիայի կարգավիճակին: Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակը նախատեսում է, որ նրանում կարող են փոփոխություններ մտցվել ձայների՝ միայն 2/3 հավանության դեպքում: Եթե դուք առաջարկում եք կարգավիճակի փոփոխության մասին հանրաքվե, ակնհայտ է, որ դա պետք է ստանա ձայների 2/3 հավանությունը, իսկ կատալոնական խորհրդարանը օրենքին հավանություն է տվել ձայների միայն բացարձակ մեծամասնությամբ: Այդ իսկ պատճառով, տեխնիկական տեսանկյունից այդ առաջարկությունը ոչ մի իրավական հիմք չունի»,- կարծում է Բրեսան:

Սեպտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել ինքնորոշման մասին հանրաքվեն: Դրան աջակցել են խորհրդարանի 135 անդամներից 72-ը:

Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն նշանակված է կիրակի օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]