1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանն արգելել Է նավթամթերքի ներկրումն ու արտահանումը Իրաքյան Քրդստանից

Իրանն արգելել Է նավթամթերքի ներկրումն ու արտահանումը Իրաքյան Քրդստանից
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ժամանակավորապես արգելել Է իրանական ընկերություններին՝ նավթամթերք ներկրել ու արտահանել Իրաքյան Քրդստանից, ինչի մասին հայտնել Է Tasnim իրանական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տրանսպորտի եւ ճանապարհային երթեւեկության կառավարման կազմակերպությունն արգելել Է Իրանից վառելիքի բեռնումն ու փոխադրումը Իրաքյան Քրդստան եւ հակառակ ուղղությամբ՝ կապված տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Իրանը, ինչպես եւ Իրաքյան Քրդստանի մյուս հարեւանները, դեմ Է արտահայտվել ինքնավար այդ տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացմանը: Ինչպես հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, դա «լուրջ ռազմավարական սխալ Էր», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]