1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Մանսուրյանն անդրադարձել է «Խավարում» ցուցահանդեսին և «Վաստակավոր արտիստ» կոչմանը

Տիգրան Մանսուրյանն անդրադարձել է «Խավարում» ցուցահանդեսին և «Վաստակավոր արտիստ» կոչմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը հայոց պետականության հաստատման առաջին օրերին պետք է բացվեր, որպեսզի բոլորի համար պարզ դառնար, թե ինչո՞ւ փլուզվեց առաջին հանրապետությունը, ովքե՞ր էին դրա մեղավորները, ու՞մ  ջանքերով դա եղավ: Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Մենք աշխատում ենք թաքցնել իրողությունը: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր  ԽՍՀՄ-ի տարիներին ունեցած մեծ ձեռքբերումները գնահատել գիտեն ու չեն ցանկանում այդ ամենն արժեզրկել: Դա հասկանալի է, բայց իրողությունը նույնպես պետք է բարձրաձայնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մանսուրյանը:

Անդրադառնալով երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար տարբեր էստրադային երգիչներին «Վաստակավոր արտիստ» պատվավոր կոչմանն արժանացնելուն` կոմպոզիտորը շեշտեց, որ  եթե կարելի է մեկին նման կերպ գնահատել, ապա ինչո՞ւ չանել դա: «Ումի՞ց ենք պակաս, ումի՞ց ենք վերցնում և ու՞մ ենք տալիս: Անգամ մեր փողոցներում քայլող յուրաքանչյուր մարդ մի փոքր ժպիտի, կարեկցանքի, աջակցության կարիք ունի:  Եթե կարող են ժպիտ ու ջերմություն պարգևել, ինչու՞ չանել»,-եզրափակեց Մանսուրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]