1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Այվազովսկու՝ 1976 թվականին հափշտակված նկարը գտնվել Է Շվեյցարիայի աճուրդում

Այվազովսկու՝ 1976 թվականին հափշտակված նկարը գտնվել Է Շվեյցարիայի աճուրդում
 ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այվազովսկու՝ Ռուսաստանում հափշտակված «Ծովը» նկարը հանվել Է Շվեյցարիայի աճուրդային տան վաճառքից, ինչի մասին հայտնել Է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ստացվել Էին տվյալներ, որ Շվեյցարիայի տարածքում Koller աճուրդային տունը վաճառքի Է հանել Հովհաննես Այվազովսկու «Ռեւելի տեսարան» նկարը, որն ստեղծվել Է 1845 թվականին: Նկարի իսկական անվանումն Է «Ծովը»: «Ստեղծագործությունը հափշտակվել Էր 1976 թվականին «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից: Ինտերպոլի կապուղիներով շվեյցարացի գործընկերների հետ փոխգործակցության ընթացքում ավելի քան 1 միլիոն դոլար գնահատվող հափշտակված նկարը հանվել Է աճուրդային վաճառքից»,- նշել Է ՆԳՆ-ի ներկայացուցիչը:

Ներկայում նկարը Ռուսաստան վերադարձնելու աշխատանքներ են տարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]