Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» ժողովածուն հանձնվեց ընթերցասերների դատին

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» ժողովածուն 
հանձնվեց ընթերցասերների դատին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի գրող Ալիս Մանրոյի արձակը շատ տեսաբաններ նմանեցնում են խճաքարերի, որոնք հավաքում ես ու խճապատկեր ստանում: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ` այդ մասին գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում նշեց  գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Միջոցառումն անցկացվեց սեպտեմբերի  28-ին «Հայ գիրք» գրախանութում:

«Մանրոն երկրորդ անգամ է թարգմանվում հայերեն: Այս ժողովածուում ընդգրկված են  մեր ընկալմամբ նրա լավագույն գործերը: Մանրոյի ամենահատկանշական կողմը նյութը խաղարկելու հմտությունն է. նա կարողանում  է իր պատմվածքներում նոր համատեքստ ստանալ: Երթ այլ գրողները, օրինակ, Ուիլյամ Ֆոլկները համատեքստը միջավայրի,  կերպարային փոխադրումների միջոցով  է արտահայտում, ապա Մանրոն  զգացողությունների ու հոգեբանության գրող է:  Նրա արձակը շատ տեսաբաններ նմանեցնում են խճաքարերի, որոնք հավաքում ես ու խճապատկեր ստանում»,-ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

 Գրքի թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով է աշխատել ժողովածուի վրա: «Մանրոն հաճախ է խոստովանել, որ ցանկացած պատմվածք գորղ մարդ երազում է վեպ գրել: Սակայն Մանրոն, Նոբելյան մրցանակի արժանանալով, ապացուցեց, որ պարտադիր չէ վեպ գրել, նոր գնահատվել: Նրա գործերում՝ այդ փոքր պատմվածքներում, հսկայական ասելիք կա»,-ընդգծեց թարգմանիչը:

«Պատրանքով տարված» գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են գրողի տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցողի:
Գիրքն անգլերենից թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջանյանը,
խմբագրել Հասմիկ Ալեքսանդրյանը:

Կանադացի ժամանակակից գրող Ալիս Էն Մանրոն  հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թվականին արժանացել է Նոբելյան գրական մրցանակի:

Մանրոյի պատմվածքներում գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Օնտարիո նահանգի հարավ-արևմուտքում` Հուրոն շրջանում: Գրողն ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ` դրանք ներկայացնելով պարզ արձակ ոճով: Նրա բազմաթիվ պատմվածքների շնորհիվ Մանրոն մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի համբավն է ձեռք բերել, իսկ Սինթիա Օզիքը նրան անվանել է «մեր Չեխով»: Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Ալիս Մանրոն արժանացել է բազմաթիվ մրցանակների. 2013 թ. Նոբելյան Գրական մրցանակի` «ժամանակակից կարճ պատմվածքի ժանրում վարպետության համար», 2009-ին` Բուքերյան միջազգային մրցանակի` ստեղծագործական ամբողջ գործունեության համար: Բացի այդ` երեք անգամ արժանացել է Կանադայի Գլխավոր կառավարչի մրցանակին1996 թվականին պարգևատրվել է Կանադայի Գրողների վստահության Մարիան Էնգել մրցանակով, իսկ 2004-ին` Գրողների վստահության Ռոջըրս մրցանակով` «Փախուստի» համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]