Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը


ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության  նախարարությունը հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Որևէ միջադեպ կապված ռուս զինծառայողների գերի ընկնելու կամ զոհվելու հետ, Դեր-Զորում  կամ Սիրիայի այլ շրջաններում չի եղել»,- ասել է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ ՌԴ զինված ուժերի բոլոր զինծառայողներն առողջ են և անվերապահորեն կատարում են իրենց վերապահված առաջադրանքները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ