Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում ակտիվորեն արմատախիլ են անում ռուսերենը. Լապշինը հրապարակել է Բաքվի դատարանի նամակը

 Ադրբեջանում ակտիվորեն արմատախիլ են անում ռուսերենը. Լապշինը հրապարակել է 
Բաքվի դատարանի նամակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով երկար ամիսներ կալանքի տակ էր պահվում Բաքվում, Ադրբեջանից արտահանձնվելուց հետո շարունակում է բացահայտումներ անել այդ երկրում առկա կարգերի և տիրող վարչակարգի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լապշինը հրապարակել է ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանի կողմից իրեն ուղղված դատական որոշման ռուսերեն թարգմանության պաշտոնական փաստաթուղթը՝ ստորագրված դատավոր Ալիովսաթ Աբասովի կողմից:

Փաստաթղթում անմիջապես աչքի են զարնում ռուսերենի քերականական կոպտագույն սխալները: Ինքը՝ Լապշինը, թողել է հետևյալ գրառումը. «Ցնցող անգրագիտություն. գիտեին էլ, որ բոլոր փաստաթղթերը հայտնվելու են համացանցում և դրանց հասարակական գնահատական է տրվելու: Հասկանում եմ, որ Ադրբեջանում ակտիվորեն արմատախիլ են անում ռուսերենը, սակայն չէ՞ր կարելի պաշտոնական փաստաթղթի համար մասնագետ գտնել: Կամ գոնե օգտվել բառարանից»:

Նամակը ներկայացնում ենք ստորև.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]