Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միացյալ Թագավորությունը ողջունում է կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու Հայաստանի որոշումը

Միացյալ Թագավորությունը ողջունում է կառավարման խորհրդարանական մոդելին 
անցնելու Հայաստանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը ողջունում է կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու Հայաստանի որոշումը: Ազգային ժողովում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին ասաց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընը: «Մենք հպարտ ենք մեր պատմությամբ, պատմություն, որի ընթացքում օժանդակել ենք աշխարհում կայացող ժողովրդավարություններին: Միացյալ թագավորությունը խորապես ողջունում է Հայաստանի որոշումը՝ անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: Սա շատ-շատ կարևոր քայլ է: Սակայն պետք է իմանալ, որ դա երբեմն երկար և բարդ գործընթաց կարող է լինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դանքընը:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարարը նկատեց, որ իր պետության խորհրդարանական ժողովրդավարության մոդելն ընդօրինակվել է աշխարհի մի շարք երկրների կողմից:

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ խոսեց վերջին տարիներին Հայաստանի արձանագրած հաջողությունների մասին՝ կարևորելով անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: «Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս ընթացքում  բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել: Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևի, և 2018 թվականին անցման ամբողջական արձանագրումը կլինի: Այս գործում անգնահատելի է Մեծ Բրիտանիայի փորձառությունը»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]