1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գրեմմիի քառակի մրցանակակիր Ռենե Ֆլեմինգը մենահամերգով հանդես կգա Երևանում

Գրեմմիի քառակի մրցանակակիր Ռենե Ֆլեմինգը մենահամերգով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան hեռանկարներ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մենահամերգով հանդես կգա ամերիկացի հանրահայտ օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրեմմիի քառակի մրցանակակիրը ելույթ կունենա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Ռենե Ֆլեմինգը ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն օպերային բեմերում,  երգել Նոբելյան մրցանակի հանձնման արարողություններին, Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերին, Բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցին, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի երդմնակալությանը և այլ նշանակալի միջոցառումների ժամանակ:

Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը` «Երազների պահապանները» ֆիլմի համար: Ֆլեմինգի ձայնն է լսվում նաև 2017-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» մրցանակակիր Գվիլեմո Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]