1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չեմ կարծում, որ Ջիբրալթարը հեշտ մրցակից է. Արթուր Ոսկանյան  

Չեմ կարծում, որ Ջիբրալթարը հեշտ մրցակից է. Արթուր Ոսկանյան

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր անց ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կշարունակի պայքարը Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլում: Երևանում մինչև 21 տարեկանների թիմը կմրցի նախ Ջիբրալթարի, ապա Ավստրիայի ընտրանիների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսեց, հավաքականի ֆիզիկական վիճակի, նրա առաջիկա մրցակիցների մասին:

-Պարոն Ոսկանյան, հավաքականի հաջորդ մրցակիցը Ջիբրալթարն է: Այս թիմին իրենց դաշտում մենք արդեն հաղթել ենք, ի՞նչ է պետք տանը հաղթելու համար:

-Ակնկալում ենք, որ կկարողանանք Ջիբրալթարին հաղթել արդեն մեր տանը: Բայց հասկանում ենք, որ դժվար է լինելու: Ջիբրալթարի թիմը խաղից խաղ ուժեղանում է: Նրանք լավ պաշտպանվում են: Վերջին խաղը Ռուսաստանի դեմ ցույց տվեց, թե որքան լավ էին պաշտպանվում: Դժվար հանդիպում ստացվեց ռուսների համար:  Չեմ կարծում, թե Ջիբրալթարը հեշտ մրցակից է մեզ համար, թեպետ հաղթել ենք արտագնա խաղում 0:3 հաշվով:

-Ըստ ձեզ, ի՞նչ մարզավիճակում են ֆուտբոլիստները` մինչ հավաքականին միանալը:

-Այս հարցը ինձ շատ է անհանգստացնում: Քանի որ վնասվածքներ ունեցող շատ ֆուտբոլիստներ ունենք, և ֆուտբոլիստներ, ովքեր նոր են ապաքինվել վնասվածքներից: Ամեն դեպքում փորձել ենք այն ֆուտբոլիստներին հրավիրել, ովքեր իրենց ակումբներում արդեն ստանում են խաղային ժամանակ:

-Ովքե՞ր են վնասվածք ստացած ֆուտբոլիստները:

-Այո, ունենք: Ալիկ Առաքելյանը, Աղավարդ Պետրոսյանը, Նարեկ Պետրոսյանը, Հովհաննես Պողոսյանը վնասվածքներ ունեն և բացակայելու են:

-Մի քանի օր անց էլ մրցելու եք Ավստրիայի թիմի հետ: Ի՞նչ կարծիք ունեք մրցակցի մասին, ինչպիսի՞ փիլիսոփայության հետևող թիմ է:

-Ավստրիայի հավաքականը ֆիզիկապես պատրաստված թիմ է: Զարմանալին այն է, որ Ավստրիայի թիմը լավ ֆուտբոլ է խաղում գնդակով: Եթե առաջ ֆիզիկական տվյալների վրա էր հիմնված նրանց խաղը, ապա այսօր արդեն ժամանակակից ֆուտբոլ են ցույց տալիս: Կարճ, միջին փոխանցումներով են խաղում: Հետևել ենք ավստրիացիների խաղին և լավ կարծիք ունենք նրանց մասին: Ավստրիայի մասին կսկսենք մտածել Ջիբրալթարի դեմ խաղից հետո: Խաղալու ենք տանը և անպայման ձգտելու ենք հաղթել:

-Իսկ մեր խմբում ֆավորիտներ կա՞ն:

-Կարծում եմ, խմբում թույլ հավաքական չկա: Եթե ինչ-որ չափով Ջիբրալթարին ենք համարում,  ուրեմն մյուս հավաքականները հավասարազոր են: Ամեն ինչ կախված է օրվա խաղից, թե որ թիմն ինչպես կպատրաստվի: Եթե մենք կարողացանք Ռուսաստանի ուժեղ հավաքականի հետ լավ արդյունքի հասնել, ապա կկարողանանք տանը Ավստրիայի հետ էլ լավ խաղալ: 

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարը` ՀՖՖ-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]