Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայերին Արցախի դպրոցներին աջակցելու համար

Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայերին Արցախի 
դպրոցներին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Լիբանանի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի ուսումնական հատուկ կարիքների բաժանմունքի գլխավոր պատասխանատու Սևակ Հակոբյանին, համակարգող Լարա Գուտուզյանին, բաժանմունքի խորհրդական Քրիստին Տեր-Սարգսյանին, հոգեշարժական կազմավորման մասնագետ Նաթալի Ավեսյանին և ուղղախոսության մասնագետ Ջենիֆեր Ապեթյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանն անմիջապես արձագանքելու համար և բարձր գնահատել նրանց նախաձեռնությամբ՝ Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում ներառական կրթությանմեկշաբաթյա դասընթացին Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցիտնօրեն Մելսիդա Քարդումյանի, ուսուցիչներ Լուսինե Սաիյանի և Ռուզաննա Ավետիսյանի մասնակցության կազմակերպումը: Նա մասնավորապես ասել է. «Իսկ ձեր վերջին ձեռնարկըպարզապես հիացմունք է պատճառում, այն գիտակցությունը, որ Սփյուռքի դպրոցներն Արցախիդպրոցներին աջակցում, սատար են կանգնում՝ ուժ ու զորություն են տալիս Արցախի ժողովրդին:Ձեր փորձն ու հմտությունները փոխանցելով՝ դուք նրանց վստահություն ու հողին ամուր կանգնելուվճռականություն եք հաղորդում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի համար՝ Սևակ Հակոբյանը նշել է, որ հայրենի հողի վրա ապրելն  է իսկական հայրենասիրությունը, և սփյուռքահայերըհնարավոր ամեն ինչ պետք է անեն հողը հայրենիք դարձնողներին աջակցելու համար: Նաներկայացրել է Վարժարանում իրականացվող աշխատանքները, նշել, որ  Հայ ԿաթողիկեՊատրիարքութեան  Ս. Խաչ-Հարպոյան Բարձրագույն վարժարանը հիմնվել է 1987-ին,Լեռնալիբանանի Մեթնի շրջանի Զալքայի արվարձանում:  2016-2017 ուս. տարում վարժարանն ունի 500 աշակերտ: Վերջին տարիներին վարժարանում ստեղծվել են նոր բաժիններ, կրթության համարանհրաժեշտ բոլոր շենքային, տեխնիկական կառույցները և հաստատվել է  ակադեմիական դպրոցական բակալավրիայի կրթությունը՝ իր տարբեր բաժանմունքներով: Սևակ Հակոբյանը կարևորել է վարժարանի կարգախոսը, որը դարձել է վարժարանի ուղենիշը՝ «2 տարեկան երեխանվստահութեամբ յանձնեցէք մեզի եւ 18 տարեկանին կը ստանձնէք հայ քրիստոնեայ, ուսեալերիտասարդը»:

Քննարկվել են համայնքի կրթական խնդիրներին առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]