Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրաքի իշխանությունները սպառնացել են արգելել ավիահաղորդակցությունը քրդական ինքնավարության հետ

Իրաքի իշխանությունները սպառնացել են արգելել ավիահաղորդակցությունը քրդական 
ինքնավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաղդադը մտադիր է երեք օրից արգելք դնի Իրաքյան Քուրդիստանի հետ միջազգային ավիահաղորդակցության նկատմամբ, եթե շրջանի ղեկավարությունն ինքնավարության տարածքում տեղակայված օդանավակայանը չհանձնի իր վերահսկողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Աս-Սումարիա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով դաշնային կառավարության որոշումը:

«Նախարարների կաբինետը երեքշաբթի որոշել է երեք օրից արգելք սահմանել դեպի Քուրդիստան և այնտեղից ավիաչվերթերի վրա, եթե ինքնավարության օդանավակայանները չհանձնվեն դաշնային կառավարության վերահսկողությանը»,- հեռուստաընկերությունը մեջբերել է կառավարության հայտարարությունը:  

Ավելի վաղ Իրաքի կառավարությունը պահանջել էր քրդական իշխանություններից իր վերահսկողությանը հանձնել նաև շրջանի սահմանային կետերը, այդ թվում՝ օդանավակայնները, իսկ արտասահմանյան պետություններից՝ դադարեցնել նավթային ոլորտում համագործակցությունն Իրաքյան Քուրդիստանի հետ:

Այստեղ տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսից ավելի քվեարկել է անկախության օգտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]