1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները Գյումրիում էին

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները Գյումրիում էին

 ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները սեպտեմբերի 26-ին Գյումրիում էին:

Երեկոյի ընթացքում Կոմիտասի և հայ կոմպոզիտորների երգերի կատարումներով հանդես եկան «Վարդավառ» (Հորդանան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Աղբյուր» (Վրաստան), «Բյուրական» (Հայաստան) երգչախմբերը, «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) վոկալ անսամբլները, անհատ կատարողներ Միքայել Քոչարյանը, Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը (Ռուսաստան), Սոնա Տալյանը (Գերմանիա), Ջոնի Քէօքճեանը (Բեյրութ), Սերլի Ռոստոմյանը (Իրան), Նառա Նոյանը (Բելգիա), Վարդուհի Թորոյանը (Հորդանան), Սոսե Գրիրգորյանը (Երուսաղեմ), Լիլիթ Դավթյան, Արփի Սինանյանը և Հայկ Եսայանը (Հայաստան): Փառատոնն արդեն երրորդ տարին է անցկացվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության մշակութային ծրագրերի գեղարվեստական ղեկավար Էդուրադ Եսայանցը:

«Փառատոնի նպատակն է սփյուռքի երգչախմբերին կապել Հայաստանի հետ, ինչպես նաև կոմիտասյան երգը տարածել սփյուռքում: Ամեն տարի փառատոնի շրջանակներում ընունում ենք մոտ 200-250 կատարողի՝ տարբեր երկրներից՝ ամեն անգամ աշխատելով աշխարհագրությունն ընդլայնել: Ուրախալի է՝ այս տարի նոր երգչախմբեր կան»,-նշեց Էդուարդ Եսայանցը: Կոմիտաս վարդապետի ծննդյան 148 ամյակի առթիվ կազմակերպված «Երգում ենք Կոմիտաս» փառատոնը ընթանալու է սեպտեմբերի 25-28-ը: Փառատոնին մասնակցում են Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ: Մասնակիցները համերգներով հանդես կգան նաև Վանաձորում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]