Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

ԱԻՆ «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն»-ը լուծարվում է


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ կլուծարվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում:

Կենտրոնի հիմնական գործառույթներն են՝ արտակարգ իրավիճակների, պատահարների կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը,ամփոփումը, վերլուծությունը, համապատասխան մարմիններին և բնակչությանն ազդարարումն ու իրազեկումը, քաղաքացիներից, կազմակերպություններից, պետական և ոչ պետական ծառայություններից պատահարների, կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, ամփոփումը և հաղորդումն ըստ նախատեսվածության, քաղաքացիներից ստացված ահազանգերի դեպքում քարտեզագրական համակարգերի վրա դեպքի վայրի դուրս բերման և փրկարար ուժերի ժամանակին տեղեկացման ապահովում և այլն:

 «Նկատի ունենալով, որ վերը թվարկված, նմանատիպ, կրկնվող գործառույթներ ունեն նաև նախարարության աշխատակազմի այլ ստորաբաժանումներ, բացի այդ, ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալն է, մինչդեռ ընկերությունը դարձել է ոչ շահութաբեր, չի նպաստել նախարարության առջև դրված խնդիրների իրականացմանը, նրա կողմից մատուցված ծառայությունները նախարարությանը այլևս անհրաժեշտ չեն, ուստի նպատակահարմար է ընկերությունը լուծարել»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ արդյունքում կբացառվեն կրկնվող գործառույթների իրականացումը, ընկերության ոչ շահութաբեր գործունեության ընթացքում պարտքեր չեն կուտակվի:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ