Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մարատ Իզմայլովը հեռացել է «Արարատ»-ից

Մարատ Իզմայլովը հեռացել է «Արարատ»-ից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովն ու Մոսկվայի «Արարատ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ»-ի ղեկավարությանը, մարզչական շտաբին և ֆուտբոլիստներին անմոռանալի հույզերի համար: Շատ հաճելի էր լինել այս մեծ ֆուտբոլային ընտանիքի մի մասնիկը: Բարդ որոշում էր, սակայն անձնական հանգամանքների պատճառով ստիպված եմ լքել թիմը: «Արարատ»-ին մաղթում եմ բոլոր մարզական խնդիրների լուծում: Վստահ եմ, որ ակումբն ունի լուսավոր ապագա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իզմայլովի խոսքը մեջբերում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:

Մարատ Իզմայլովն «Արարատ»-ին էր միացել ամռանը: Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության չորս խաղում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 2 գոլ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]