1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանի տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախկինում որպես արվեստանոց ծառայող տարածքն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է, ձևավորվել և ապահովվել ջեռուցման համակարգով: Ցուցասրահում ներկայացվել են շուրջ 50 աշխատանքներ, այդ թվում՝ ինչպես նկարչուհու նոր, այնպես էլ արդեն հայտնի տարբեր յուղաներկ աշխատանքներ: Այստեղ տեղ են գտել նաև Լուսիկ Ագուլեցու ամուսնու՝ քանդակագործ Յուրի Սամվելյանի որոշ աշխատանքներ:

Ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, արվեստագետներ և արվեստասերներ:

«Մայրաքաղաքի այս գողտրիկ, միաժամանակ շատ կարևոր անկյունն իր ուրույն դերն ունի Երևանի կյանքում՝ որպես հայ մշակույթը ներկայացնող ու սերունդներին հայեցի դաստիարակող կենտրոն: Վստահ եմ, որ առաջիկայում այն կդառնա նաև մայրաքաղաքի զբոսաշրջային այցեքարտերից մեկը, իսկ ցուցասրահի բացումը, անշուշտ, նոր շունչ կհաղորդի և նոր մտահղացումներ կձևավորի: Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես պատրաստ է աջակցելու հետաքրքիր գաղափարների կյանքի կոչմանը»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Լուսիկ Ագուլեցին իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին մշտական աջակցության և պատրաստակամության համար, ընդգծելով, որ քաղաքային իշխանության կողմից ցուցաբերվող վերաբերմունքն իրեն ոգևորում է ստեղծագործելու և նոր նախաձեռնություններն իրագործելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]