1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՀ ոստիկանության քննչական վարչության պետին և պետի տեղակալին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՀ ոստիկանության 
քննչական վարչության պետին  և պետի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչության պետ Ի.Գրիգորյանին և պետի տեղակալ Ն.Գրիգորյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հյուրերը ծանոթացել են առանձին քննչական գործողություններ կատարելու համար Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ստեղծված պայմաններին, նյութատեխնիկական բազային, քննիչներին վերապատրաստելու համար ստեղծված հնարավորություններին, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ տպագրելու համար նախատեսված տպարանի աշխատանքներին:

Հանդիպման ժամանակ հյուրերը հետաքրքրվել են նաև ներդրված ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններով։ ՔԿ դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետը ներկայացրել է կարճված և դատարան ուղարկված քրեական գործերի արխիվացման, քրեական գործերի թվայնացման և  էլեկտրոնային նախաքննության ծրագրերը։

Կողմերը քննարկել են մասնավորապես արխիվացման համակարգը ԼՂՀ ոստիկանության քննչական ստորաբաժանումում ներդնելու հնարավորության հարցը, ինչը կնպաստի նաև հետագայում առավել արդյունավետ կազմակերպել քրեական գործերով տվյալների փոխանակումը։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավաստել է ՀՀ Քննչական կոմիտեի պատրաստակամությունը աջակցել Արցախի գործընկերներին՝ նյութատեխնիկական բազան կատարելագործելու, քննիչների վերապատրաստմանը նպաստելու հարցում։ Հյուրերին տրամադրվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ, ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի որոշումների ժողովածուները և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուսումնական ձեռնարկների տրամադրումը կկրի պարբերական բնույթ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]