Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը և Դին Լիժեն աշխարհի գավաթակրին կորոշեն թայ-բրեյքում

Լևոն Արոնյանը և Դին Լիժեն աշխարհի գավաթակրին կորոշեն թայ-բրեյքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության դասական 4-րդ պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 52-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը։ Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում, որը կկայանա սեպտեմբերի27-ին։

Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյան իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-ից 28 Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]