Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանն այցելել է սփյուռքի նախարարություն

Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանն այցելել է սփյուռքի 
նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 26-ին ընդունեց Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ լրագրողի ազգանպաստ գործունեությունը, հետաքրքրվեց համայնքի նորություններով և «Հյաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովից ստացած տպավորություններով:

Հայազգի լրագրողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար համար և նշեց, որ  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը նախադեպ չունեցող շատ կարևոր և արդյունավետ հավաք էր, որտեղ ներկայացվեցին ուշագրավ տեսակետներ, առաջարկներ, որոնք հետո ծրագրեր կդառնան:

Խոսելով Ուրուգվայի հայկական համայնքի ներկա իրավիճակի մասին՝ Դիեգո Կարամանուկյանը նշեց, որ ուրուգվահայությունն իր կենսակերպով շատ է կապված Հայաստանի և հայ մշակույթի հետ, անգամ, եթե իրենք մեկ բառ անգամ չեն հասկանում հայերեն. «15 հազար հայ կա Ուրուգվայում: Ունենք երկու հայկական դպրոց: Սակայն պետք է նշեմ, որ Ուրուգվայում, այն ինչ հայկական է, վտանգված է, վտանգված է հայոց լեզուն, քանի որ կրթական ծրագրերում կան մեծ տարբերություններ և հայոց լեզուն դասավանդվում է շատ քիչ ժամաքանակով: Ուրուգվայում հայերը՝ հաճախ անգամ հայերեն չհասկանալով, հաճույքով են լսում հայկական ռադիոյի հաղորդումները,  հայերեն երգեր եւ երաժշտություն: Անհանգստացնող է, որ վերջին շրջանում սկսել են շատ ավելի քիչ մասնակցել հայկական կյանքին, փակվում են հայկական դպրոցներ, կրթօջախներ, սահմանափակվել է, օրինակ, ռադիոյով հեռարձակվող հայկական հաղորդման և երգերի հեռարձակումը: Հազվադեպ են մշակութային շփումները: Ադրբեջանը Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի: Եվ այստեղ Հայաստանը շատ մեծ անելիք ունի», - հավելեց նա:

Քննարկվեցին համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված համատեղ ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]