Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իսպանիայի թագավորը երկխոսության կոչ Է արել Կատալոնիայում հանրաքվեի նախաշեմին

Իսպանիայի թագավորը երկխոսության կոչ Է արել Կատալոնիայում հանրաքվեի նախաշեմին
 ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը կոչ Է արել՝ «երկխոսություն սկսել եւ լուծել խնդիրները» Կատալոնիայի իշխանությունների կողմից նախատեսված անկախության հանրաքվեի նախաշեմին, որը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը, եւ որը հակասում Է Սահմանադրությանը:

«Կարծիքների փոխանակումը նպաստում Է խնդիրների լուծումներ գտնելուն»,-հայտարարել Է պետության ղեկավարը Մադրիդում ձեռնարկատիրական կազմակերպությունների միջազգային հանդիպման բացմանը: Վերջին 40-ամյա ժամանակաշրջանը՝ Իսպանիայում ժողովրդավարության վերականգնումից հետո, նա որակել Է «Իսպանիայի պատմության հաջող շրջան»: Հարցումների համաձայն, Կատալոնիայի անկախությունը պաշտպանում Է ինքնավար հանրակցության 41 տոկոսը, 49 տոկոսը դեմ Է արտահայտվում: Ինքնավար հանրակցության կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման օգտին հանդես Է գալիս կատալոնացիների 80 տոկոսը, սակայն նրանց մեծամասնությունը գտնում Է, որ քվեարկության անցկացումը պետք Է համաձայնեցվի Մադրիդի կենտրոնական իշխանությունների հետ: Քվեարկությունը, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, կատալոնացիների 60 տոկոսի կարծիքով, օրինական չԷ եւ չի կարող իրավական հետեւանքներ ունենալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]