Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի մշակույթի նորանշանակ նախարարի հետ

Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի մշակույթի նորանշանակ նախարարի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հանդիպում ունեցավ ԲՀ մշակույթի նորանշանակ նախարար Բոիլ Բանովի հետ:

Շնորհավորելով զրուցակցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Սոֆիայում ՀՀ դեսպանության և նախարարության, ինչպես և երկու երկրների մշակույթի գերատեսչությունների միջև ավանդական սերտ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ նաև ապագայում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային ոլորտում երկկողմ համագործակցության ներկա վիճակի, համաձայնեցված ծրագրերի պատշաճ իրականացման և հետագա փոխգործակցության ակտիվացման հետ առնչվող մի շարք հարցեր: Արձանագրվեց, որ արդեն իսկ պատրաստ է ստորագրման ՀՀ և ԲՀ մշակույթի նախարարությունների միջև 2017-2019թթ. համագործակցության ծրագիրը: Մտքեր փոխանակվեցին դրա ստորագրման եղանակի և ժամկետների վերաբերյալ:

Երկուստեք կարևորելով երկու երկրների հարուստ հնագիտական պատմությունն ու պատմական հուշարձանների պահպանման փորձառությունը՝ կողմերը քննարկեցին Երևանի և Պլովդիվի համալսարանների միջև այս բնագավառում համագործակցության և ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: 

Գոհունակությամբ նշվեց, որ հաջորդ ամիս Երևանում բացվում է բուլղարահայ ականավոր գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում Հայաստանի գեղանկարիչներից մեկի ցուցանանդեսը կազմակերպել Սոֆիայում: 

Քննարկվեց նաև Հայաստանի և Բուլղարիայի թատրոնների միջև կապերի հաստատման և զարգացման հարցը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]