Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հռոմի պապը հորդորել Է հրաժարվել միջուկային զենքից

Հռոմի պապը հորդորել Է հրաժարվել միջուկային զենքից
 ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ Է արել ամբողջովին հրաժարվել միջուկային զենքից եւ կատարել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման համաձայնագիրը: Այդ մասին քահանայապետը սեպտեմբերի 26-ին գրել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի աշխարհը լինի առանց միջուկային զենքի՝ կիրառելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Կհրաժարվենք մահվան այդ գործիքներից»,-ասված Է միկրոբլոգում, որը գործում Է ինը լեզուներով: Հռոմի պապի Twitter-ը միայն իտալերենով կարդացողների թիվը կազմում Է ավելի քան 4,6 մլն: Ուղերձը հայտնվել Է ԿԺԴՀ-ի շուրջ իրադրության սրման պահին, որը հրթիռային ու միջուկային ծրագրեր Է իրագործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am