Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բունդեսթագում խորհրդարանական ընտրություններից հետո 14 թուրք պատգամավոր կլինի

Բունդեսթագում խորհրդարանական ընտրություններից հետո 14 թուրք պատգամավոր 
կլինի

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում շուրջ 90 թուրք թեկնածուներից Բունդեսթագ են անցել 14-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից խորհրդարան է անցել 6, Կանաչների կուսակցությունից՝ 5 և Ձախերի կուսակցությունից 3 պատգամավոր:

Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում: Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն: Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքը ստացել է ձայների 33 տոկոսը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5 տոկոսը, «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը՝ 12,6 տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը` 10,7 տոկոսը, Ձախերը՝ 9,2 տոկոսը և Կանաչները՝ 8,9 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]