Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Կարապետյանը նշանակվել Է Մոսկվայի Պոկրովսկու անվան կամերային երաժշտական թատրոնի տնօրեն

Արա Կարապետյանը նշանակվել Է Մոսկվայի Պոկրովսկու անվան կամերային երաժշտական թատրոնի տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հրամանագիր Է ստորագրել Արա Կարապետյանին Մոսկվայի Բ.Ա.Պոկրովսկու անվան պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Տնօրենի պաշտոնում նա փոխարինել Է Օլեգ Միխայլովին: Թատրոնի երաժշտական ղեկավարը մնում Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գենադի Ռոժդեստվենսկին: «Նոր նշանակումը կապված Է այս թատրոնում իրադրությունը շտկելու հիմնադրի ցանկության հետ: Մենք հուսով ենք, որ, Կարապետյանի գալով, Պոկրովսկու անվան թատրոնում իրադրությունը կնորմալանա, կկարգավորվի ինչպես ստեղծագործական, այնպես Էլ վարչական կյանքը»,-մամուլի ծառայությունը մեջբերում Է ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ժուրավսկու խոսքը:

Մշակույթի նախարարությունում ընդգծել են, որ Կարապետյանը «փորձառու մենեջեր Է, որի պրոֆեսիոնալ դիրիժորական ձեռնհասությունը զուգակցվում Է վարչական հմտությունների հետ»: Նրա թեկնածությունն առաջարկվել Էր ՌԴ մշակույթի նախարարին առընթեր Թատերական խորհրդի կողմից:

Արա Կարապետյանն ավարտել Է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը, որից հետո որպես դիրիժոր աշխատել Է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի երաժշտական թատրոնում, Պերմի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում:

2005-ից մինչեւ 2013 թվականը Կարապետյանը եղել Է Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի կարգադրիչ-տնօրենը, մինչեւ 2016 թվականը՝ նրա գլխավոր տնօրենը:

Վերջին տարում Կարապետյանն աշխատել Է չինական կոլեկտիվների հետ, եղել Է Խարբինի Մեծ թատրոնի եւ Տյանցզինի Մեծ թատրոնի փոխնախագահը եւ արտիստական տնօրենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am