1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի և հայ երկրպագուների մասին

Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի և հայ երկրպագուների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԲԿՄԱ-ի հետ առաջիկա խաղի մասին:

«Նախորդ անգամ, երբ խաղում էինք «Ռոստով»-ի դեմ, շատ հայ երկրպագուներ կային հայկական դրոշով, հուսով եմ այս անգամ ևս կտեսնեմ նրանց մարզադաշտում: Շատ շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով ԲԿՄԱ-ին՝ Մխիթարյանն ասել է. «Ես հետևում եմ Ռուսաստանի առաջնությանը և կարող եմ ասել, որ ԲԿՄԱ-ն բավականի ուժեղ թիմ է դարձել»:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի ԲԿՄԱ-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]