1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոուրինյոն չի երաշխավորում ԲԿՄԱ-ի դեմ խաղում մեկնարկային կազմում Մխիթարյանի լինելը

Մոուրինյոն չի երաշխավորում ԲԿՄԱ-ի դեմ խաղում մեկնարկային կազմում 
Մխիթարյանի լինելը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի մասին:

«Ես չեմ կարող յուրաքանչյուր խաղի համար հաղթանակ երաշխավորել: Մրցակիցը կպաշտպանվի և կհարձակվի: Անհնար է 90 րոպեներին էլ նույն տեմպով խաղալ: Այդ պատճառով փորձելու ենք խաղալ մեր խաղը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Խոսելով Մխիթարյանի մասին` պորտուգալացի մասնագետը շեշտել է, որ եթե Մխիթարյանը մասնակցում է նախախաղային մամուլի ասուլիսին, ապա դա չի նշանակում, որ նա կլինի մեկնարկային կազմում: «Մխիթարյանը լավ է խաղում, լավ մրցաշրջան անցկացրեց, բայց դա այլ պատմություն է, Չեմպիոնների լիգան այլ մակարդակի ֆուտբոլ է»,-ասել է  Մոուրինյոն:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]